ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ

Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ
17.02.2021 | 14:34

«Ժողովուրդը» գրել է.

«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար: Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաեւ մանդատը: Բայց Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել»:

Դիտվել է՝ 20281

Մեկնաբանություններ